Բաքուն պաշտոնապես հաստատել է․ Արցախի նախկին երեք նախագահներն ու ԱԺ նախագահն առևանգվել են

Արցախի  նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը «ձերբակալվել են» Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

Նշվում է, նաև Արցախի Հանրապետության  նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես «ձերբակալվել է»։

Ըստ գործակալության՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը,  Դավիթ Իշխանյանն արդեն Բաքվում են, իսկ Արայիկ Հարությունյանը ճանապարհին է։

 

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել