Ունենք մի քանի տասնյակ զոհեր, քաղաքացիական անձանց շրջանում կան նաև զոհված երեխաներ։ Զոհված երեխաներից մեկի եղբայրը ծանր վիճակում է, Արցախի Հանրային հեռուստաընկերությանն ասել է Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը։
Նա հավելել է, որ այսօր հաջողվել է Մարտունուց վիրավորներին տեղափոխել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, սակայն Մարտակերտից ծանր վիրավորներին ու զոհվածների աճյունները տեղափոխելու խնդիր ունեն։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։