ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սա կեղտոտ և էժան կեղծիք է՝ օգտագործելով նեյրոնային ցանցի տեխնոլոգիան: Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է մայիսի 21-ին՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, և զրույցի թեման եղել է Արցախում տիրող իրավիճակը։
Ակնհայտ է, որ այս ֆեյքի հայտնվելը հենց հիմա կապված է արցախյան ողբերգական իրադարձությունների և առաջիկա քաղաքական գործընթացներում ինձ չեզոքացնելու փորձի հետ»։
