Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
«Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ, թիրախավորվում են նաև քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։
Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։
Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։