Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Կիրիլ Կուլակովն այցելել է Բաքու և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել իրավիճակը։
Այս մասին հայտնում են խաղաղապահների Telegram ալիքում։
Նշվում է, որ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։