Պուտինը՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու-չմասնակցելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանել առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորության մասին հարցին և առաջարկել է սպասել քվեարկության օրվա հայտարարությանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Օրենքի համաձայն՝ մեր խորհրդարանը պետք է որոշում կայացնի տարեվերջին: Երբ որոշում կայացվի, կհայտարարվի ընտրությունների օրը, այնուհետև մենք կխոսենք», – ասել է Պուտինը Արևելյան տնտեսական կազմակերպության ֆորումի լիագումար նիստի ժամանակ:

Նա այսպես պատասխանեց հարցին՝ արդյոք կրկին առաջադրվելու է նախագահական ընտրությունների ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել