Մոսկվայում հորդառատ անձրևների պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել

Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայում վտանգի մակարդակը բարձրացրել է նախավերջին «նարնջագույն» մակարդակի, փոխանցում է «Ինտեֆաքսը»։

«Հորդառատ անձրևներ են սպասվում», – ասվում է նախազգուշացման մեջ, որն ուժի մեջ է կիրակի երեկոյան ժամը 18:00-ից մինչև երկուշաբթի երեկոյան ժամը 18:00-ն:

«Նարնջագույն» մակարդակը նշանակում է, որ եղանակը վտանգավոր է, կա տարերային աղետների և վնասների հավանականություն։

Կիրակի ժամը 15:00-ից հետո և մինչև օրվա վերջ մայրաքաղաքում սպասվում է ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ․ «Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վրկ արագությամբ»։

Իշխանությունները Մոսկվայում բնակվողներին խնդրում են զգույշ լինել փողոցում, չթաքնվել ծառերի տակ և մեքենաներ չկայանել դրանց մոտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել