Ո՞ր դեպքերում երեխային որդեգրելիս չի պահանջվում ծնողների համաձայնությունը

Որդեգրումը իրավաբանական այն ակտն է, որի համաձայն որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսվածիրավունքներ և պարտականություններ:

Երեխային որդեգրելու համար նրա ծնողների համաձայնությունը չի պահանջվում այն դեպքերում, երբ`

ա) նրանք անհայտ են, կամ դատարանը ճանաչել է անհայտ բացակայող.

բ) դատարանը նրանց ճանաչել է անգործունակ.

գ) դատարանը նրանց զրկել է ծնողական իրավունքներից.

դ) նրանք դատարանով անհարգելի ճանաչված պատճառներով մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրան դաստիարակելուց ուպահելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել