Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում խոցված երկու ԱԹՍ-ի մասին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մարզի տարածքում երկու մարտական անօդաչու թռչող սարք են խոցել, որոնք շարժվել են դեպի մայրաքաղաք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Երկու մարտական անօդաչուների՝ դեպի քաղաք թռչելու փորձ է եղել։ Երկուսն էլ խփվել են հակաօդային պաշտպանության կողմից։ Մեկը գտնվում է Դոմոդեդովոյի շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու տարածքում»,- գրել է նա Telegram-ում։

Ըստ Սոբյանինի՝ բեկորների անկման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։ Անկման վայրերում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ անօդաչուները փորձել են գրոհել մերձմոսկովյան օբյեկտները և ոչնչացվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել