43-ամյա տղամարդու մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 31-ին, ժամը 21.20-ին, Ալեք Մանուկյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 43-ամյա և 31-ամյա երկու տղամարդու: 43-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 12 փամփուշտով լիցքավորված երկու պահունակով:

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել