Արցախում հումանիտար ծանրագույն իրավիճակ է, ուշագնացության դեպքերն աճում են․ ԱՀ ՄԻՊ

Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով:

Մեր ուսումանսիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակը անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության պահպանման վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել