Ասացին, որ Ղարաբաղը Ադրբեջան է, հիմա պետք է ստորագրեն այդ պայմանագիրը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը China Media Group մեդիա կորպորացիայի հետ հարցազրույցում նշել է, թե մշակել են հինգ հիմնական միջազգային սկզբունքներ, որոնք պետք է հիմք հանդիսանան խաղաղության համաձայնագրի համար։

Նրա խոսքով՝ մի քանի անգամ բանակցել են:

«Այս համաձայնագրի միակ հիմնական տարաձայնությունն այն էր, որ Ղարաբաղի մասին իմ նախկին խոսքերը, որ այն Ադրբեջանի կազմում է, պետք է պաշտոնապես ճանաչվի Հայաստանի կողմից։

Ուրեմն, ինչպես ասացի, «Ա»՝ ասացին, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Հիմա պետք է «Բ»-ն ասեն՝ ստորագրեն այդ պայմանագիրը։ Եվ դրանից հետո կարելի է համաձայնություն ձեռք բերել։

Կարծում եմ, եթե այն, ինչ ասում են, իրականում նկատի ունեն, եթե սա հերթական քաղաքական մանևրը չէ, եթե գործընթացը ձգձգելու փորձի հին պատմության կրկնությունը չէ, ապա մենք կարող ենք խաղաղ համաձայնագիր կնքել և ստորագրել այն մինչև տարեվերջ։ Սա իսկապես կարևոր աշխարհաքաղաքական գործոն կլինի, որը վերջ կդնի երկարաժամկետ առճակատմանը, իրական խաղաղություն կստեղծի Կովկասում և կհանգեցնի բոլոր հաղորդակցությունների բացմանը», – ասել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել