Հայերը կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները․ Ալիև

«Ղարաբաղյան տարածաշրջանում (Արցախում-խմբ․) հայերը կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները, միջազգային հանրությունը պաշտպանում է այդ դիրքորոշումը»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք արդեն պաշտոնապես հայտարարել ենք, որ նրանց իրավունքները և անվտանգությունը ապահովելու ենք մեր կողմից՝ Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։ Բայց Ադրբեջանը տասնյակ տարբեր էթնիկ խմբերով, այդ թվում՝ հայերով երկիր է, և մենք երբեք որևէ խնդիր չենք ունեցել կրոնական կամ էթնիկ հողի վրա։

Կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի այս դիրքորոշումը»,- ասել է Ալիևը չինական China Media Group-ի հետ հարցազրույցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել