Թուրքիայի գյուղատնտեսություն և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն Twitter-ում կատարած գրառման մեջ անդրադարձել է անտառածածկ տարածքներում հրդեհների բռնկման մեղավորների պատժելիությանը:
Յումաքլըն մասնավորապես գրել է. «Յուրաքանչյուր անտառային հրդեհի ընթացքում միայն ծառեր չէ, որ այրվում են, ոչնչանում է ամբողջ էկոհամակարգը: Այս մեղքին մասնակից չլինե՛նք: Չմոռանա՛նք, որ անտառային հրդեհների մեղավորների համար կարևոր պատիժներ կան սահմանված»:
Նախարարը նշել է նաև, որ մեղավորները կարող են դատապարտվել մինչև 3-10 տարվա ազատազրկման, իսկ հրդեհի հետևանքով մարդու մահվան և կամ վիրավորման պարագայում կիրառվում են լրացուցիչ տույժեր:
Նշենք, որ վերջին 10 օրում Թուրքիայի 40 նահանգում 203 անտառային հրդեհ է բռնկվել:
Նյութի աղբյոևրը՝ Ermenihaber.am։