Շարժական գույքի գրանցման օբյեկտները շարժական գույքի և գույքային իրավունքների նկատմամբ գրավի և լիզինգի պայմանագրերից ծագող վարձակալության իրավունքներն են:
Գրանցման օբյեկտներն են`
ինքնագնաց մեքենաների, հաստոցների, սարքավորումների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և թվարկվածի բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք, շրջանառությունից չհանված ցանկացած այլ շարժական գույքի, հանքային իրավունքների նկատմամբ` օրենքով սահմանված կարգով կնքված գրավի կամ գրավի պայման պարունակող պայմանագրերից ծագող գրավի իրավունքները, ինչպես նաև անհատապես որոշվող` օրենքով սահմանված կարգով լիզինգի պայմանագրի առարկա հանդիսացող շարժական գույքի նկատմամբ կնքված լիզինգի պայմանագրերից ծագող վարձակալության իրավունքները:
Արժեթղթերի, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև գրավատուն հանձնված գույքի նկատմամբ գրավի կամ գրավի պայման պարունակող պայմանագրերից ծագող իրավունքները պարտադիր գրանցման ենթակա չեն: