Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ

ԹԱՐՄԱՑՎԱԾ․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Եվգենի Պրիգոժինը բանակցությունների արդյունքում համաձայնության եկան Ռուսաստանի տարածքում արյունալի ջարդ սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ։ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել  «Վագներ» ռազմական խմբավորման զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։

Այս պահին սեղանին դրված է իրավիճակի հանգուցալուծման բացարձակապես շահավետ և ընդունելի տարբերակ՝ «Վագներ» ռազմական խմբավորման անդամների անվտանգության երաշխիքներով։

———

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Տեղեկությունը կթարմացվի։

——–

Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել