Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզով պետք է սահմանազատում կատարվի: Այս մասին խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Հայաստանի համար ընդունելի է 1975 թվականի քարտեզով խնդրի լուծումը:
Ըստ Միրզոյանի՝ թեև սկզբում Բաքուն միշտ դեմ է եղել 1975 թվականի քարտեզով սահամանազատմանը, բայց քիշնևյան հանդիպման ժամանակ, Հայաստանի արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանի նախագահը կարծես չի առարկել, ասել է, որ դեմ չէ։
Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընեկորւթյան եթերում ասաց, որ Քիշնևում առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունեն, թեև դեռ չեն կարող ասել, որ այդ հարցն այլևս լուծված է։
Ճշտող հարցին, թե կողմերը համաձայնե՞լ են 1975 թվականի քարտեզները հիմք ընդունել, Գրիգորյանը պատասխանել է․ «Դա ավելի ուժեղ ձևակերպում է, քան քննարկումներ են եղել, իդեալական կլիներ, որ այդպես լիներ, բայց դեռևս այդ մակարդակին չենք հասել և շարունակելու ենք բանակցությունները, որ հասնենք դրան»։
Մանրամասները՝ տեսանյութում։