Ի՞նչ է հայտնի Մոսկվայի և մերձմոսկովյան շրջանի վրա դրոնների հարձակման մասին

Մոսկվան և Մոսկվայի շրջանը մայիսի 30-ին վաղ առավոտյան հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքերի միջոցով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Արդյունքում մի քանի շինություններ աննշան վնասվել են, ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Իշխանությունների տվյալներով՝ ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել, անօդաչու սարքերի հարվածած տների մի քանի մուտքերի բնակիչները տարհանվել են։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած է «Կիևի ռեժիմը»:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատները։ Հրդեհի հետքեր չեն հայտնաբերվել։ Ականատեսների վկայությամբ՝ դեպքի պահին պայթյունի ձայն է լսվել։

Շենքերի շուրջն անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել