ԱՄՆ-ը Հայաստանին «խորհուրդ է տալիս» հրաժարվել ռուսական բազայի և սահմանապահների տեղակայումից՝ դրա դիմաց խոստանալով «ապահովել անվտանգությունը», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես գիտեմ, որ հայերին նրանք (ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները-խմբ.) ասում են՝ արի մեզ մոտ, ռուսներին քշիր քո տարածքից։ Հանիր բազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը: Բաց սադրանք: Սա նույնպես դիվանագիտություն չէ… Այլևս չկա այս դիվանագիտությունը, կա ուղղակի կաշառք», – ասել է Լավրովը Ցարգրադ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները հաճախ է լքում իր դաշնակիցներին։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքն իրեն պահում նրանց հետ, ում վրա նախկինում ինչ-որ խաղադրույք էր կատարել: Նրանք լքեցին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, ով «արաբական գարնան» սկզբում արժանապատվորեն հրաժարական տվեց, չփախավ… Միացյալ Նահանգները լքեց Աֆղանստանի ղեկավարությանը, որի վրա նրանք հենվել էին այս երկրի քսանամյա օկուպացիայի ընթացքում»,- ասել է Լավրովը։