Ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը։
Իրավունքի Եվրոպա միավորման ներկայացուցիչ, Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամ Տիգրան Եգորյանի խոսքով՝ կարևոր է պետության կողմից ռազմավարության մշակման հարցում մասնակցայնության ապահովումը։
«Կարևոր է, որ այս ճանապարհին մենք կարողանանք զարգացնել արդյունավետ համագործակցություն և փոխադարձ ռեսուրսներն օգտագործել ու առավելագույն արդյունք ստանալու աշխատանքի մշակույթ ձևավորենք, որովհետև մեզ մոտ համատեղ աշխատանքի մշակույթի տևական ժամանակ բացակայության հետևանքով է ամեն ինչ միակողմանիի ու սև ու սպիտակի վերածվել։ Սա հաղթահարելու կարևոր քայլ է այս մասնակցային գործընթացը»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։
Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։