Օդանավը կարող է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում, եթե՝
1) դրա սեփականատեր և (կամ) շահագործող են հանդիսանում՝
ա. Հայաստանի Հանրապետությունը,
բ. Հայաստանի Հանրապետության համայնքները,
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
դ. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք.
2) օդանավը բավարարում է լիազորված մարմնի՝ գրանցման համար սահմանած թռիչքային պիտանիության նվազագույն պահանջները.
3) օդանավը գրանցված չէ այլ երկրում:
Օդանավի գրանցման հայտը ներկայացնում է օդանավի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը: