Ո՞վ է իրավասու կատարել երկրաբանական ուսումնասիրություն

Երկրաբանական ուսումնասիրություններ կարող է կատարել իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որը ձեռք է բերել այդ իրավունքը օրենքով սահմանված կարգով:

Շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզում և շահագործական հետախուզում իրականացնելու իրավունք ունի միայն տվյալ հանքավայրի շահագործման իրավունք ունեցող անձը:

Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի տված համաձայնության և կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա:

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններն իրականացվում են լիազոր մարմնի տված թույլտվության և կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա:

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների համար ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքները ենթակա են պետական ընդերքաբանական փորձաքննության և հաշվառման` կառավարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել