Գուրգեն Գրիգորյանը` ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ: 

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գառնուշի Գրիգորյանի կենսագրությունը

Ծնվել է 1983 թվականի հունվարի 01-ին, Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:
2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2004-2006թթ.  ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2006-2007թթ. – Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ
2007-2009թթ. – ՀՀ ՊՆ 55555 զ/մ Շիրակի կայազորի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2009-2012թթ. – ՀՀ ՊՆ 55910 զ/մ ավագ քննիչ
2012-2014թթ. – ՀՀ ՊՆ 55910 զ/մ հրամանատարի տեղակալ
2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ
2016-2020թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ
2020-2021թթ. – Շիրակի մարզի դատախազի տեղակալ
2021-2022թթ. – Շիրակի մարզի դատախազ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել