Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը ելույթ է ունեցել նախագահական պալատում տեղի ունեցած «Նախագահական քաղաքականության հիմունքները, գործառույթները և նպատակները» գրքի շնորհանդեսում։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Անդրադառնալով Հայաստանին՝ նա նշել է. «Նույնիսկ խոսք անգամ չի կարող լինել Հայաստանին չարձագանքելու մասին։ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող և մեզ ցեղասպանության մեջ մեղադրող գործողությունը (Երևանում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը – խմբ.) չէր կարող մնալ անպատասխան։ Իհարկե, դրա հետևանքը պիտի լիներ օդային տարածքի փակումը»։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու համար «Flyone Armenia» ավիաընկերությանը նախապես տրամադրված թույլտվությունը։