Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի կալանքից։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը և վերացրել Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել