Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:
«Նման հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Կոնկրետ օրը կհայտարարվի ավելի ուշ»,- ասել է նա։