Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին հորդորել է դադարեցնել «ռազմական սադրանքները»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Նրանք հորդորել են, որ Հայաստանը անհապաղ դադարեցնի բոլոր «ռազմական սադրանքները»։

Նշենք, որ Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի երեք զինծառայող է վիրավորվել։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր այդ հատվածում հայկական կողմն է ականներ տեղադրել։

«Շուշիի շրջանում Հայաստանի կողմից «ռազմական սադրանքի արդյունքում» հատուկ տեղադրված ականի վրա պայթել է ադրբեջանական բանակի ռազմական բեռնատարը, վիրավորվել է երեք զինծառայող»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 132 օր փակ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել