Գետերում, լճերում, ջրամբարներում և ջրի այլ աղբյուրներում ձկան, գազանների և ջրային այլ որսով զբաղվելը առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, եթե հասցված վնասը չի գերազանցում 3 000 ՀՀ դրամը, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50 000-ից 100 000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100 000 –ից 200 000 ՀՀ դրամի չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել: