Պեսկովն արձագանքել է Փաշինյանի և Ալիևի հայտարարություններին

Մենք պատրաստ ենք ողջունել Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և կնպաստի հետագա առաջընթացին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Ըստ Պեսկովի՝ 2020 թվականի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագիրը միակ իրատեսական հիմքն է հակամարտությունը կարգավորելու համար։

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղի հայերին առաջարկել էր ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։ Բացի այդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը լիովին ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել