Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվականները։
Հայաստանը, որը ժամանակին ասում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է ասի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Եթե ասվել է «Ա»-ն, պետք է ասվի նաև «Բ»-ն։ Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»»,- ասել է Ալիևը հարցազրույցում։