Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կա՛մ ապրելու այլ տեղ գտնեն։ Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Այստեղ լիակատար ազատություն է, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմքերը»,-նշել է նա։
Բացի այդ, նա հայտարարել է, որ այսօր երկրի զինված ուժերն ավելի ուժեղ են, քան 2020 թվականի աշնանը՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ։
«Բայց, միևնույն ժամանակ, ուզում եմ կրկին ասել, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի՝ ցանկացած պահի», – ասել է Ալիևը։
Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում բանակաշինության հարցերին։