Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարել է վերջին տարիների խնդիրները․ Միշուստին

Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարել է վերջին տարիներին ծագած մարտահրավերները և 2022 թվականի երկրորդ կեսից վերադարձել է աճի տեմպին, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարությունների կոլեգիայի համատեղ նիստում։

«Վերջին 3 տարիներին մենք ստիպված էինք ընդունել բազմաթիվ օպերատիվ, անգամ արտակարգ որոշումներ, սկզբում՝ ուղղված Քովիդի համավարակի շրջանում քաղաքացիներին ու բիզնեսին աջակցությանը, հետո՝ Արևմուտքի կողմից աննախադեպ պատժամիջոցների հետևանքներին տնտեսությունն ադապտացնելուն։

Հիմնական մարտահրավերները, փորձագետների գնահատմամբ, հաղթահարվել են, անցյալ տարի անխուսափելի համարվող տնտեական անկումը չափավոր դրսևորում ունեցավ։ 2022 թվականի երկրորդ կեսից սկսած՝ մեզ հաջողվեց տնտեսությունը վերադարձնել աճի հուն, արդյունքում համախառն ներքին արդյունքի ծավալը նույնիսկ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշին»,- ասել է Միշուստինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել