Գնդակը Երևանի դաշտում է․ Զախարովայի հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը համոզված է, որ նման քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, Մոսկվան և նրա դաշնակիցները պատրաստ են դրան։

«Նման որոշումները համաձայնեցված ու հաստատված են ՀԱՊԿ-ում, ամենաբարձր մակարդակով հաստատված՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, ինչ վերաբերում է ժամկետներին, ինձ թվում է, որ այստեղ էլ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ կախված է հայ գործընկերներից, երբ նրանք պատրաստ կլինեն, մենք կկարողանանք վերադառնալ բովանդակային աշխատանքին՝ համախմբելու կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակները, ուստի գնդակը Երևանի դաշտում է»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմին գոհացնում է այն փաստը, որ Երևանը պատրաստակամ է ընդունել ՀԱՊԿ ներկայացուցիչներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել