ՆԱՏՕ-ն անցյալ տարի համաձայնեցրել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը՝ հայտարարելով դաշինքի գլոբալ բնույթի մասին՝ «դե, ինչ է դա», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Անցյալ տարի ՆԱՏՕ-ն համաձայնեցրեց դաշինքի զարգացման ռազմավարական նոր հայեցակարգը, և այնտեղ ուղղակիորեն գրված է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է զարգացնել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ, և դրանք ուղղակիորեն նշված են՝ այդ երկրները։ Կան Նոր Զելանդիա, և Ավստրալիա, և Հարավային Կորեա և այլն… Եվ նրանք հայտարարում են, որ ստեղծելու են գլոբալ ՆԱՏՕ, լավ, դա ի՞նչ է»,-հայտարարել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։