Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մենք քննարկել ենք վերջին իրավիճակը տարածաշրջանում։
Շեշտվել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների հարաբերությունների նորմալացման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,-գրել է Շառլ Միշելը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։