Մարտի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդիական հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։