Թուրքիայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի շուրջ։
Հանդիպման ընթացքում ըդգծվել է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, պաշտպանական, պաշտպանական արդյունաբերության և նաև տարածաշրջանային խնդիրների։