Ֆրանսիայի Սենատն աջակցել է կենսաթոշակային բարեփոխումների նախագծին, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում է կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում՝ 62-ից մինչև 64 տարեկան։ Ավելի վաղ օրինագիծը զանգվածային բողոքի ցույցերի ու գործադուլների պատճառ էր դարձել ողջ երկրում։
Նախագծին կողմ է քվեարկել 195 մարդ, դեմ՝ 112։ Քվեարկության արդյունքները Twitter-ում հրապարակել է վարչապետ Էլիզաբեթ Բորնը։
Օրինագիծը նախատեսում է մինչև 2030 թվականը կենսաթոշակային տարիքը 62-ից հասցնել 64-ի։