TikTok սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են նկատվում մի շարք երկրներում։
Այս մասին են վկայում Downdetector պորտալի տվյալները, որը վերահսկում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների աշխատանքը․ գրում է Tass-ը։
Օգտատերերի 51%-ը, որոնք հայտնել են ձախողման մասին, դժգոհում են հավելվածի աշխատանքից, 27%-ը ժապավենի հետ կապված խնդիրներ ունի, 22%-ը՝ սերվերին միանալու դժվարություններ: Ամենաշատ բողոքները գալիս են Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Շվեդիայից, Կանադայից, Իտալիայից, Սինգապուրից, Նոր Զելանդիայից, Գերմանիայից: