Հույս ունենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին․ Ալիև

Ալիևը հուսով է, որ Երևանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին։

«Այսօր ես պարոն Նախագահին տեղեկացրել եմ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»,-Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարությունոջմ ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկը, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկել ենք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ, գործընթացն ընթացքի մեջ է»,- ընդգծել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել