Մոսկվայում նախապատրաստվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը․ Չավուշօղլու

Նախապատրաստվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, ռուսական կողմն առաջարկել է հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ Մոսկվայում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Մենք նախատեսում ենք քառակողմ հանդիպում: Ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպում անցկացնել՝ որպես արտգործնախարարների հանդիպման նախապատրաստում: Մեր փոխարտգործնախարարը կմեկնի Մոսկվա: Իրանական կողմը նույնպես կմասնակցի այս հանդիպմանը։ Արդեն հաջորդ փուլում՝ բոլորիս համար հարմար պահին տեղի կունենա արտգործնախարարների հանդիպումը։ Մենք ունենք նման հրավեր և մենք կմասնակցենք»,- ասել է Չավուշօղլուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել