Հայկական կողմի շարունակվող ռազմական սադրանքները, այդ թվում՝ մարտի 5-ի միջադեպը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ այս երկիրը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ կառուցելով Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գանայի Հանրապետության արտաքին գործերի և տարածաշրջանային ինտեգրման նախարար Շիրլի Էյորկոր Բոտչուեյի հետ հանդիպմանը, փոխանցում է Minval-ը։
Բայրամովը Գանայի իր գործընկերոջը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս ոչ մշտական անդամներից մեկը, տեղեկացրել է հետհակամարտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի մասին։