Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը առնչվող հարցեր։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանք քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել