Թուրքիայի կենտրոնական Նիգդե նահանգում այսօր՝ փետրվարի 25-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Երկրաշարժի խորությունը 7 կիլոմետր է (4,34 մղոն) և տեղի է ունեցել Բոր շրջանում՝ 13:27-ին: Այս մասին գրում է Anadolu-ն՝ հղում անելով Աղետների կառավարման գործակալությանը (AFAD)։
Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշում, ինչը զգացվել է ինչպես երկրի 10 այլ նահանգներում՝ Ադանա, Ադիյաման, Դիարբեքիր, Էլազիգ, Հաթայ, Գազիանթեփ, Քիլիս, Մալաթիա, Օսմանիյե և Շանլըուրֆա, այնպես էլ Սիրիայում և այլ երկրներում: Թուրքիայում զոհերի թիվը այժմ գերազանցում է 44,200-ը: