Ֆրանսիայի ԱԳՆ-ը արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշմանը

Ֆրանսիայի արտգործնախարարությունը արձագանքել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի դիմումի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին կայացրած որոշմանը։

Գերատեսչությունում հիշեցրել են, որ Դատարանը պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

«Ֆրանսիան հաստատում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել