Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտական առաքելություն կատարելուց հետո Բելգորոդի տարածաշրջանի բազային օդանավակայան վերադառնալիս կործանվել է Սու-25 ռազմական ինքնաթիռը:
Ինքնաթիռն ընկել է բաց տարածքում, օդաչուն մահացել է։
Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը տեխնիկական անսարքություն է եղել, նշել է գերատեսչությունը: