Յենս Ստոլտենբերգը կոչ է արել մեկընդմիշտ ցույց տալ Ռուսաստանին թույլատրելիի սահմանները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել մեկընդմիշտ ցույց տալ Ռուսաստանին թույլատրելիի սահմանները։ Գլխավոր քարտուղարի հայտարարությունները մեջբերում է Deutsche Welle-ն։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը շարունակի խաթարել եվրոպական անվտանգությունը: ՆԱՏՕ-ն պետք է կոտրի ռուսական ագրեսիայի ցիկլը և ապահովի, որ պատմությունը չկրկնվի», – ասել է Ստոլտենբերգը չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին Վարշավայում ՆԱՏՕ-ի Արևելաեվրոպական գագաթնաժողովում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ մինչ Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելը Ռուսաստանը 2008 թվականին հարձակվեց Վրաստանի վրա, 2014 թվականին միացրեց Ղրիմը և սկսեց աջակցել Դոնբասի անջատողականներին։

«Մենք ականատես ենք Ռուսաստանի ամենաագրեսիվ պահվածքին վերջին տարիների ընթացքում: Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մեկնարկից մեկ տարի անց ոչ մի նախանշան չկա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է խաղաղության»,- ասել է Ստոլտենբերգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել