Արդարադատության միջազգային դատարանը հրապարակում է Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 22-ին, դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․
«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»։
Այսպիսով, Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։
«Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք կհաստատեին, որ ՀՀ ենթադրյալ գործողությունները ականների մասով նպատակ են ունեցել ի չիք դարձնել կոնվենցիայով նախատեսված իրավունքների իրագործմումը»,-նշվում է դատարանի որոշման մեջ։