Լավրովը կայցելի Բաքու

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այցը Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման տարեդարձի առիթով է։ Նախատեսված է ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հետ»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ այցը ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ընթացքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել