Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 42.310-ի

Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո, որոնց էպիկենտրոնը եղել էր Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ, շարունակում է աճել զոհերի և վիրավորների թիվը։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ մահացածների թիվը կազմում է 42.310:

Թուրքիայի Աղետների ու արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերի տեղեկացմամբ՝ աղետի գոտուց տարհանվել են ավելի քան 448 հզ. քաղաքացիներ:

Տուժած շրջաններում տեղադրված է 250 հզ. վրան, շուրջ 68 հզ. տնակի տեղադրման համար ենթակառուցվածքների հիմնելու աշխատանքներ են կատարվել:  Ներկայում արդեն տեղադրված տնակների քանակը հասել է 6375-ի:

Փետրվարի 20-ի երեկոյան էլ Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգում  6․4 մագնիտուդ հզորությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 6, վիրավորվել 294 մարդ: Այս երկրաշարժին հաջորդել է 32 հետցնցում։

Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ կան բազմաթիվ փլուզումներ։ Մասամբ փլուզվել է նաև Հաթայի նահանգապետարանի շենքը։ Եվ 6 հազար վրան էլ ուղարկվել է այս երկրաշարժի հետևանքով դրսում հայտնված բնակչության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել